ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում բարեկամ Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին՝ Թբիլիսիի հեռուստաաշտարակը ներկելով Հայոց եռագույնի գույներով։
Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը` հրապարակելով լուսանկարներ։
Հայաստանում ապրիլի 21–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1401 դեպք։ 609–ը մարդ առողջացել է, 24 մարդ, ցավոք, մահացել է։ Փաստացի բուժում է ստանում 768 պացիենտ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում