Cocktail Day ԱՐԱՐԱՏ Թանգարանում. ձեր կատարյալ ուղեցույցը կոնյակից պատրաստվող կոկտեյլների աշխարհում (ՎԻԴԵՈ)
16:28
14 Փետրվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Երևանի կոնյակի գործարանն արդեն երրորդ անգամ կազմակերպում է յուրահատուկ և ուսուցողական միջոցառում, որը կոչվում է Cocktail Day։
Միջոցառման ընթացքում կարելի է ծանոթանալ կոկտեյլներին, որոնք պատրաստվում են ամենահայտնի հայկական խմիչքներից մեկից` կոնյակից
Այցելուները սկզբում շրջում են ԱՐԱՐԱՏ թանգարանում, որտեղ ծանոթանում են կոնյակի արտադրության գործընթացին և դրա հարուստ պատմությանը, այնուհետև կազմակերպվում է կոկտեյլների պատրաստման վարպետության դաս։ Ընդ որում կոկտեյլներն ամեն անգամ տարբեր են, ինչի շնորհիվ միջոցառումը դառնում է ավելի հետաքրքիր։
Այս անգամ, օրինակ, Բարմենների հայկական ասոցիացիայի բարմենները բոլոր ցանկացողներին սովորեցրեցին պատրաստել Armenian Beauty և Sprinkle of Summer կոկտեյլներ։–0–
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները