ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Քաղաքացու օրվա միջոցառումներին:
Հայաստանը շաբաթ օրն առաջին անգամ նշում է Քաղաքացու օրը: Առավոտյան նա շնորհավորել է համաքաղաքացիներին, իսկ քիչ առաջ խորոված է արել երևանցիների հետ ու համտեսել այն:
Նա նաև քաջալերել է քաղաքացիներին, ասելով, որ եթե այսօր ինչ-որ մեկն ունի դրսում խորոված անելու գաղափար, թող չկաշկանդվի: Փաշինյանն ավելացրել է նաև, որ հեղափոխության ժամանակ չի իմացել, որ մարդիկ փողոցում խորոված էին անում, այլ ավելի ուշ` հեղափոխությունից հետո, տեսել է դա օգտատերերի վիդեոներում:
«Հեղափոխության ժամանակ հեղափոխության տասը տոկոսն եմ տեսել»,- ասաց նա: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում