416.29
4.22
388.08
+16
Եղանակը Երևանում
Հայ

Ղազախստանում ՀՀ պատվավոր հյուպատոսը հայտնվել է սկանդալի կենտրոնում, նրան սպառնում է 7 տարվա ազատազրկում. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ

10:15
10 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ղազախստանում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը Ակտոբեի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկ Տերտերյանի նկատմամբ սահմանված տնային կալանքի առնչությամբ հայտնում է, որ դատական գործի քննությունը, որը վերաբերում է պատվավոր հյուպատոսի անձնական տնտեսական գործունեությանը, գտնվում է ընթացքի մեջ։

Ինչպես հայտնեցին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հյուպատոսի գրասենյակից, գործին վերաբերող պարզաբանումները կտրվեն դատական գործընթացի ավարտից հետո։

Ինչպես ավելի վաղ հայտնել է zakon.kz–ն, ձեռներեցի նկատմամբ, ով հայտնվել է խոզաբուծական ֆերմայի հետ կապված սկանդալի կենտրոնում, կիրառվել է տնային կալանք։ Նրան մեղադրում են բնապահպանական օրենսդրության կոպիտ խախտման մեջ։ Այժմ նրան սպառնում է 3–7 տարվա ազատազրկում։

«Փարիզյան համայնք» ընկերության ("Парижская коммуна") միակ հիմնադիրն ու տնօրենը 1950թ.–ին ծնված Հայկ Տերտերյանն է։ Հիմա նա գործով անցնում է որպես կասկածյալ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Բեստամակ գյուղի բնակիչներն արդեն մի քանի տարի է` խնդրում են փակել խոզաբուծական ֆերման անտանելի հոտի պատճառով։ Մարդին պնդում էին, որ ձեռնարկությունը թունավորում է գետերը, հողը` սպառնալիքի տակ դնելով ավելի քան երեք հազար գյուղացու կյանք։ Նրանց խոսքով, ամեն օր ֆերման դեն էր նետում խոզի 300 գլուխ։

Ֆերման ենթարկվել է ոչ պլանային ստուգման։ Այդ ժամանակ էլ պարզվել է, որ խոզաբուծարանի արտադրական և կենսաբանական բոլոր թափոնները, կենցաղային և շինարարական աղբը պարզապես լցնում էին գյուղի մոտակայքում գտնվող խրամատն ու թաղում, որի մակերեսը կազմել է մոտ 6 հեկտար։

Ստուգողները փորել ու հանել են գրեթե 200 տոննա թափոն, դա էլ դեռ ամբողջ թափոնների մի մասն է։

Բացի այդ պարզվել է, որ ձեռնարկությունը երկու տարի աշխատել է առանց բնապահպանական թույլտվության։ Ընդ որում խոզաբուծարանում նշված 40 հազար խոզի փոխարեն պահվել է ավելի քան 50 հազար։ Բոլոր խախտումների ընդհանուր վնասը կազմել է 7 մլրդ։ Արդյունքում գործը հասել է դատարան։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:05
13 Փետրվարի 2023
Երկրաշարժի 7–րդ օրը Հայաստանի, Թուրքիայի և ԱՄՆ–ի փրկարարները երկու աղջնակ են դուրս բերել փլատակների տակից
Հրաշք է տեղի ունեցել. երկրաշարժի 7–րդ օրը Հայաստանի, Թուրքիայի և ԱՄՆ–ի փրկարարները երկու աղջնակ են դուրս բերել փլատակների տակից
14:53
04 Հոկտեմբերի 2021
Ամերիկահայ գիտնական Արդեմ Պատապուտյանն արժանացել է Նոբելյան մրցանակի
Ամերիկահայ գիտնական Արդեմ Պատապուտյանն արժանացել է Նոբելյան մրցանակի
12:56
13 Հոկտեմբերի 2020
«Պայքար հանուն գոյության». Հենրիխ Մխիթարյանը ցույց է տվել, թե ինչպես են ողջ աշխարհի հայերը աջակցում Արցախին (ՎԻԴԵՈ)
«Պայքար հանուն գոյության». Հենրիխ Մխիթարյանը ցույց է տվել, թե ինչպես են ողջ աշխարհի հայերը աջակցում Արցախին. ՎԻԴԵՈ
14:37
16 Սեպտեմբերի 2020
ԱՄԷ-ի հայտնի երկնաքերերը կներկվեն հայկական եռագույնի գույներով (ՖՈՏՈ)
ԱՄԷ-ի հայտնի երկնաքերերը կներկվեն հայկական եռագույնի գույներով. ՖՈՏՈ
12:34
15 Հունիսի 2020
Իտալիայում վերսկսվել է 1 եվրոյով տների վաճառքը (ՖՈՏՈ)
Իտալիայում վերսկսվել է 1 եվրոյով տների վաճառքը. ՖՈՏՈ
13:09
15 Ապրիլի 2020
Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկն առողջացել է կորոնավիրուսից հետո
Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն տեղեկացրել է, որ իր կորոնավիրուսի թեստը բացասական է
18:59
19 Հունվարի 2020
Իսկ դուք արդեն հավաքե՞լ եք տոնածառը․ պանդան ցույց է տալիս, թե ինչպես պետք է դա անել (ՎԻԴԵՈ)
Իսկ դուք արդեն հավաքե՞լ եք տոնածառը․ պանդան ցույց է տալիս, թե ինչպես պետք է դա անել․ ՎԻԴԵՈ
18:35
11 Դեկտեմբերի 2019
ԱՄՆ-ում ընկերությունը 10 մլն դոլարի բոնուս է նվիրել աշխատակիցներին
ԱՄՆ-ում ընկերությունը 10 մլն դոլարի բոնուս է նվիրել աշխատակիցներին
17:00
03 Դեկտեմբերի 2019
Իսկական հրաշք. աղջիկն ու կատուն ընկել են 9-րդ հարկից և ողջ մնացել (ՎԻԴԵՈ)
Իսկական հրաշք. աղջիկն ու կատուն ընկել են 9-րդ հարկից և ողջ մնացել. ՎԻԴԵՈ
16:25
18 Նոյեմբերի 2019
9 տարեկան տղան համալսարան է ընդունվել
9 տարեկան տղան համալսարան է ընդունվել. շուտով կստանա բակալավրի աստիճան։
12:06
25 Հոկտեմբերի 2019
«Հիսուսը փրկում է» գրառմամբ վազորդը սրտի տագնապ է ունեցել. նրան փրկել է Հիսուս անունով տղամարդ
ԱՄՆ–ի Միենապոլիսում հոկտեմբերի սկզբին անցկացվել է Twin Cities Marathon մարաթոնը
19:01
06 Մայիսի 2019
Ծնվել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի առաջնեկը
Ծնվել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի առաջնեկը: