417.91
4.24
387.64
+11
Եղանակը Երևանում
Հայ

Արարատ. ոգեշնչման փարոս

15:27
28 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի թանգարանները դեռ չեն աշխատում, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ մայրաքաղաքի մշակութային կյանքը դադարել է։ Բազմաթիվ թանգարաններ տեղափոխվել են առցանց հարթակ` հարմարվելով նոր իրողություններին, իսկ ԱՐԱՐԱՏ թանգարանն անգամ կարանտինում առաջարկում է նոր նախագծեր։ Առաջին առցանց ցուցահանդեսը սկսել է գործել մայիսի 15–ից, և ըստ սոցցանցերի արդյունքների` ցուցահանդեսին արդեն մասնակցել է ավելի քան 112000 օգտատեր, իհարկե դեռ վիրտուալ։ Ինչու՞ ոգեշնչող լեռան լուսանկարների ցուցահանդես, և ինչու՞ ԱՐԱՐԱՏ թանգարանում։ Մեր հարցերին է պատասխանել Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի մենեջեր Զարուհի Սարիբեկյանը։

Арарат, Заруи Сарибекян

«Նովոստի–Արմենիա». Հայաստանի կոնյակի ամենահայտնի թանգարանում ինչպե՞ս է ինտեգրվել լուսանկարների ցուցահանդես։

Զ. Սարիբեկյան. անցած տարվա վերջում ԱՐԱՐԱՏ թանգարանը բացել է նոր ցուցասրահ, որտեղ նախատեսվում էր կազմակերպել տարբեր ցուցահանդեսներ` այդ կերպ ստեղծելով լավ հարթակ ժամանակակից նկարիչների, վարպետների համար, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ներկայացնել իրենց ստեղծագործությունները թանգարանի տասնյակ հազարավոր այցելուներին։ Հարկ է նշել, որ բավականին կարճ ժամանակահատվածում մեզ մոտ կազմակերպվել են Նարեկ Վանի, Զավեն Խաչիկյանի հիանալի ցուցահանդեսները, ինչպես նաև ցուցահանդես, որը նվիրված էր Արարատ լեռան առաջին վերելքի հոբելյանին, որը մենք կազմակերպեցինք Pan Photo–ի մեր գործընկերների հետ համատեղ։ Այս տարվա ցուցահանդեսային ծրագիրը ևս շատ հագեցած էր, սակայն, ցավոք, նոր իրողությունները կատարեցին իրենց փոփոխություններն, ու մենք ստիպված եղանք մտածել նոր ձևաչափեր։

«Նովոստի–Արմենիա». առցանց ցուցահանդեսը հարգանքի տուրք է ժամանակի՞ն։

Զ. Սարիբեկյան. իրականում առավել ակտուալ թվային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օգտատերերն այս բարդ ժամանակներում, երբ ողջ աշխարհը գտնվում է կարանտինի մեջ, շատ պահանջկոտ են դարձել սոցցանցերի կոնտենտի նկատմամբ։ Եվ դա հասկանալի է։ Չէ՞ որ, եթե նախկինում մենք ծանոթանում էինք սոցցանցերի լրահոսին հանդիպումների ընդմիջումների ժամանակ կամ մեքենայում և ճանապարհի ընթացքում, ապա հիմա սկսել ենք ավելի ուշադիր վերաբերվել բովանդակությանը։ 

Арарат

Այս համատեքստում բավականին բարդ խնդիր է պահպանել և ավելացնել բաժանորդների լոյալությունը։ Ուրախալի փաստ է, որ ԱՐԱՐԱՏ թանգարանի թվային ռեսուրսներն ակտիվորեն գրանցում են լսարանի աճ։ Չեմ ուզում ներկայացնել վերլուծության մեթոդաբանության մանրամասները, միայն ասեմ, որ սա շատ ոգեշնչող և միաժամանակ պարտադրող ցուցանիշ է։ Եվ մենք շատ էինք ցանկանում մեր օգտատերերին առաջարկել բացառիկ կոնտենտ, կոնտենտ, որը պահպանում են և կրկին վերադառնում։

«Նովոստի–Արմենիա». ինչու՞ Արարատ և ինչու՞ «ոգեշնչման փարոս»

Զ. Սարիբեկյան. գիտեք գեղարվեստին կից աշխարհում կա կարծիք, որ իրականությունը միշտ ընկալվում է կերպարների, պատկերների միջոցով։ Արարատ լեռան հետ կապված մեր պատմությունը շատ հետաքրքիր է։ Դժվար թե մեզնից ինչ–որ մեկը հստակ կարող է հիշել օրն ու ժամը, երբ առաջին անգամ տեսել կամ ոգեշնչվել է Արարատով։ Կարծում եմ` մենք ծնվում ենք այդ լեռան կերպարով, նրա վեհությունը մեր ԴՆԹ–ում է։ Վստահ եմ, որ Արարատով պսակվող քաղաքի հեռանկարը շարունակում է գերել մեզ ամեն արևածագի հետ։ 

Арарат

Ինձ համար այն նաև լռակյաց, սակայն հստակ հիշեցում է այն մասին, որ, հնարավոր է, ոգեշնչման ամենագեղեցիկ պահերը դեռ առջևում են։ Այդ պատճառով մենք ընտրեցինք ցուցահանդեսի անվանման հենց այս տարբերակը, չնայած դիտելով ու ընտրելով լուսանկարիչ գործընկերների աշխատանքները` համոզվեցինք, որ գաղափարներն իսկապես շատ են։ Արդյունքում, եկանք այն եզրակացության, որ Արարատի գեղեցկությունն ավելի շատ պատմություն է զգայական ըմբռնման մասին և միավորեցինք բոլոր աշխատանքները պարադիգմի մեջ, ինչպես ասացիք, փարոսի և ոգեշնչման։ Բացի այդ, քանի որ մենք կոնտենտը միշտ ներկայացնում ենք երեք լեզվով և հաշվի ենք առնում անվանումների օտարալեզու բարեհնչությունը, որոշեցինք, որ «Ararat. The Lighthouse of Inspiration» անգլերեն տարբերակը ևս համապատասխանում է նախագծի էսթետիկային։

«Նովոստի–Արմենիա». դժվա՞ր էր աշխատել ցուցահանդեսի վրա նման բարդ ժամանակներում։

Զ. Սարիբեկյան. գիտեք ԱՐԱՐԱՏ թանգարանի ցանկացած նախաձեռնություն առաջին հերթին հետաքրքիր, անկեղծ ու ոգեշնչող շփում է այցելուի, գործընկերոջ, մշակութային երկխոսության բոլոր մասնակիցների հետ։ Եվ իհարկե փոքր ինչ անսովոր էր, որ այս դժվարին ժամանակներում մենք զրկված էինք անձնական հանդիպումներից, մեծ քննարկումներ կազմակերպելուց։ Փառք Աստծուն, կա թվային աշխարհ, բազմաթիվ գործիքներ, և երբ տեսնում ես նպատակը, կա նաև ոգեշնչում, երբ կա ցանկություն, լուսավորում է նաև փարոսն ու ամեն ինչ հաղթահարելի է։

Арарат

Բայց եթե թույլ տաք, կցանկանայի խոսել ոչ թե դժվարությունների, այլ նախապատրաստական այն աշխատանքների մասին, որոնց միջոցով կրկին կարևորվեց այն, որ վարպետությունը, նվիրվածությունն ու սերը գործի նկատմամբ կարևորագույն արժեքներից են։ Բանն այն է, որ ցուցահանդեսը կոմերցիոն նախագիծ չէ։ Այն ամբողջությամբ հիմնված է մեր ընկերների ֆենոմենալ ունակության վրա` կիսելու մեր գաղափարները, ոգեշնչվելու մեզ հետ և, որ ամենակարևորն է`ստեղծել ներգրավվածության որոշակի կասկադ։ Պարզաբանեմ։ Մեզ շատ հուզեցին պահերը, երբ մեզ հետ քննարկելով լուսանկարը` հեղինակը հասկանում էր, որ աշխատանքն այս կամ այն պատճառներով չի տեղավորվում մեր ոճաբանական պարադիգմի մեջ, և ինքն էր խորհուրդ տալիս ու մեզ կապում այն գործընկերների հետ, որոնց մոտ հաճախ գտնում էինք այն, ինչ հիմա, դատելով հրապարակումների արդյունքներից, ոգեշնչում է հազարավոր բաժանորդների։ Այդ պատճառով պետք է նշեմ, որ իրականում ցուցահանդեսի վրա աշխատել են շատ ավելի մեծ թվով լուսանկարիչներ, քան նրանք, որոնց անունները ներկայացված են։ Այս ամենն իսկապես շատ է ոգևորում անգամ ամենադժվարին պահին ու ևս մեկ անգամ ապացուցում, որ իսկական արժեքները հավերժ են։ Այնպես որ մեծ երախտագիտություն եմ ուզում հայտնել Զավեն Խաչիկյանին, Նարեկ Հարությունյանին, Վահան Ստեփանյանին, Արսեն Ավդալյանին, Էդ Թադևոսյանին, Արեգ Բալայանին, Դավիթ Աբրահամյանին, Արամ Ներսիսյանին, Ասատուր Եսայանցին և այլոց։

«Նովոստի–Արմենիա». որքա՞ն կտևի ցուցահանդեսը։

Զ. Սարիբեկյան. քանի որ ուզում էինք ստեղծել իսկական ցուցահանդեսի առցանց տարբերակ, ապա որոշեցինք սահմանել հստակ ամսաթվեր։ Ցուցահանդեսը սկսվել է մայիսի 15–ին և կտևի մինչև հունիսի 15–ը։ 

Арарат

Այդ օրը մենք կհեռացնենք ցուցահանդեսը առցանց ռեսուրսներից և մեծ հուզմունքով ու լիահույս կսպասենք մեր հյուրերին արդեն օֆֆլայն հարթակում, որտեղ նրանք կշարունակեն բացահայտել ոչ միայն վարպետության նոր եզրերը, լեգենդար հայկական կոնյակի պատմությունն ու ժառանգությունը, այլև ծանոթանալ ԱՐԱՐԱՏ թանգարանի նոր նախաձեռնություններին։

Ցուցահանդեսին կարելի է ծանոթանալ թանգարանի Facebook-ի և Instagram–ի պաշտոնական էջերում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:00
12 Սեպտեմբերի 2020
Ազատ թռիչք. օդաչու Դիանա Սահակյանի «թևավոր» տուրիզմը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
31–ամյա Դիանան փոքր տարիքից երազել է երկնքի մասին։ Ընտանիքի աջակցությամբ նա ձեռք է բերել Cessna 172 տիպի փոքր ինքնաթիռ, իսկ Եղվարդից ոչ հեռու կառուցվել է թռիչքուղի. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:49
30 Ապրիլի 2020
«Մնա տանը» ԵԿԳ-ի հետ․ վայելիր ARARAT կոնյակը և զգա ամռան համը
Այս օրերին, երբ Երևանի թանգարանները փակ են հարգելի պատճառներով, մեզ հետաքրքրեց, թե ինչ խորհուրդներ կարող են տալ թանգարանների աշխատակիցները #ՄնաՏանը կոչն առավել հետաքրքիր դարձնելու համար: Հարցերն ուղղեցինք ԱՐԱՐԱՏ թանգարանի էքսկուրսավար Ջեմմա Միրզոյանին:
18:33
14 Մարտի 2019
Սրբուկը` ստեղծագործելու, բաղձալի երազանքի և «Եվրատեսիլի» ելույթի մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ, ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
Հայաստանը «Եվրատեսիլ 2019»–ում ներկայացնող երգչուհի Սրբուկը բլից հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
15:14
06 Ապրիլի 2018
Վ. Խոտինենկո. Հայաստանը զարմանալի, հրաշքներով լի երկիր է
Հայաստանից ստացած տպավորությունների, ժամանակակից կինոարդյունաբերության և դրա զարգացման հնարավորությունների մասին խոսել է կինոռեժիսոր, ՌԴ ժողովրդական արտիստ  Վլադիմիր Խոտինենկոն։