ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ, հաղորդում է Արցախի ՊԲ-ն։
«Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Загружается новость ... "Лево"
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ժամը 18:00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։-0-