ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Լուսավոր Հայաստան խմբակցության պատվիրակությունը Արցախում հանդիպել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին։
Ինչպես նշվում է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի Facebook–յան էջում, հանդիպման ընթացքում Վիտալի Բալասանյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Կարևորել ենք հայկական երկու հանրապետությունների օրենսդիր և գործադիր մարմինների փոխգործակցված և ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը:–0–