416.21
4.16
388
+21
Եղանակը Երևանում
Հայ

Թրամփ․ հայերը կռվում են, ինչպես դժոխքում․ ԶԼՄ-ները նախագահի հայտարարությունը որակել են որպես կանխակալ վերաբերմունք Երևանի օգտին

01:00
27 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է կարգավորել ԼՂ հակամարտությունը։ Նյու Հեմփշիրում իր կողմնակիցների առջև ելույթ ունենալիս՝ առաջնորդը վստահություն է հայտնել, որ  դա բավական հեշտ կլինի, չնայած տարածաշրջանում հակամարտությունը շարունակվում է շուրջ 30 տարի, հաղորդում է Газета.ру-ն։

Թրամփը խոսել է այդ մասին՝ ամբոխի մեջ տեսնելով մի քանի մարդու՝ Հայաստանի դրոշներով։

«Ես սա «թեթև դեպք եմ» կոչում։ Մենք կլուծենք դա։ Գնացեք և ասեք ձեր ժողովրդին․․․ Դա հեշտ է, եթե գիտես, թե ինչ ես անում»,- նշել է նախագահը։

Նրա խոսքով, Սպիտակ տունն աշխատում է այդ հարցի շուրջ և լիարժեք կարող է հաջողության հասնել, քանի որ արդեն կարգավորել է հակամարտությունը Սերբիայի և չճանաչված Կոսովոյի միջև, ինչպես նաև օգնել է Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման մեջ։

 «Նայեք հայերին, նրանք հրաշալի մարդիկ են։ Նրանք կռվում են, ասես դժոխքում։ Եվ դուք գիտեք, թե ինչ ենք մենք պատրաստվում անել։ Մենք կլուծենք այդ խնդիրները, մենք կուղղենք դա»,- շարունակել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նույնպես հիշեցրել է իր կողմնակիցներին, որ իրեն 3 անգամ առաջադրվել է խաղաղության Նոբելյան մրցանակի, և նա հաստատապես պետք է ստանա դա նվազագույնը Սիրիայում իր գործողությունների համար։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: