416.29
4.22
388.08
+16
Եղանակը Երևանում
Հայ

Սրտաբանները սենսացիոն հայտարարություն են արել խոլեստերինի վերաբերյալ

15:47
02 Հունվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Մի խումբ առաջատար սրտաբաններ հայտարարել են, որ գոյություն չունեն ապացույցներ այն մասին, թե «վատ» խոլեստերինի բարձր մակարդակը հանգեցնում է սրտային հիվանդությունների։ Իրենց այս հայտարարություններով, սրտաբանները դաժան հարված են հասցրել արևմտյան դեղագործական արդյունաբերությանը, որը միլիարդավոր դոլարներ է վաստակում խոլեստերինի մակարդակը նվազեցնող դեղերի վրա, գրում է udf.by–ը։

17 հայտնի բժիշկներ զգուշացնում են, որ ստատինները, որոնք այսօր բժիշկները նշանակում են գրեթե բոլորին, ընդհանրապես չեն պաշտպանում սիրտը, այդ պատճառով հարկավոր է դադարեցնել այդ դեղորայքի օգտագործումը։ Բացի այդ, նման դեղամիջոցներն առաջացնում են կողմնակի վտանգավոր բարդություններ։

Սակայն սրտաբաններին հակադարձում են մի խումբ ազդեցիկ փորձագետներ, որոնց հաճախ վճարում են դեղագետները։ Նրանք վախեցնում են սրտային հիվանդություններ ունեցող մարդկանց` վստահեցնելով, որ միայն ստատինները կփրկեն նրանց նոր նոպայից։

Վերջին առնվազն 50 տարվա ընթացքում ընդունված է կարծել, թե սրտային հիվանդությունների գլխավոր պատճառը «վատ» խոլեստերինն է։ Նրան անվանում էին աշխարհի «ամենամեծ մարդասպանը»։ Սակայն 1,3 մլն մարդու բուժման տվյալների վրա հիմնված նոր հետազոտությունը կասկած է առաջացնում ստատինների օգտակարության մեջ, որոնք քայքայում են խոլեստերինը։

Մի խումբ բժիշկներ բացահայտել են, որ սրտային հիվանդությունների զարգացման ռիսկը կապված չէ խոլեստերինի հետ, դա վերաբերում է նաև գենետիկորեն ժառանգված խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող հիվանդներին։ Միաժամանակ, բժշկական գրականության մեջ նշվում է, որ խոլեստերինն առաջացնում է ճարպային կուտակումներ, որոնք խցանում են երակները։

Սակայն պարզվել է, որ սրտի նոպայի ենթարկված բազմաթիվ հիվանդներ ունեցել են «վատ խոլեստերինի»` նորմայից ցածր մակարդակ։

Загружается новость ... "Право"

Սենսացիոն ուսումնասիրության հեղինակներից մեկը` պրոֆեսոր Շերիֆ Սուլթանը, հայտարարել է, որ նրանք բախվել են մի իրավիճակի հետ, երբ «վատ» խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող ծեր մարդիկ ավելի երկար են ապրում։

Ուսումնասիրությանը մասնակցել են բժիշկներ ԱՄՆ–ից, Իռլանդիայից, Իտալիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից և Ճապոնիայից։ Իրենց եզրակացության մեջ նրանք խորհուրդ են տվել կլինիկաներին դադարեցնել ստատինների և նմանատիպ դեղամիջոցների օգտագործումը։ Բժիշկները պնդում են, որ ստատինները չեն երկարացնի կյանքը նույնիսկ մեկ օրով։ Հիմա միայն Մեծ Բրիտանիայում ստատին է ընդունում ավելի քան 6 մլն մարդ, որոնց մոտ այդ դեղորայքն առաջացնում է դիաբետ, մկանային ցավեր և հիշողության կորուստ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:49
29 Օգոստոսի 2019
Սլովենիայում անցկացված ինֆորմատիկայի օլիմպիադային ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ
Օլիմպիադային, որին մասնակցում էր 24 երկրի 90 աշակերտ, ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։
16:51
19 Մայիսի 2019
Բժիշկները բիոսոսնձով սոսնձել են սիրտը, և այն շարունակել է զարկել (ՎԻԴԵՈ)
Իսկական «հեղափոխություն» վիրաբուժության ոլորտում. բժիշկները բիոսոսնձով սոսնձել են սիրտը, և այն շարունակել է զարկել:
13:52
14 Մայիսի 2019
«The Economic Times». Հայաստանը կարող է դառնալ ՏՏ ոլորտի գլոբալ կենտրոն
Հայաստանը կարող է դառնալ ՏՏ ոլորտի գլոբալ կենտրոն:
16:27
02 Մայիսի 2019
Հայ դպրոցականները երկու մեդալ են նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում
Ռուսաստանի դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել Քիմիայի միջազգային Մենդելեևյան օլիմպիադա:
13:59
03 Ապրիլի 2019
IBM–ը մտադիր է ընդլայնել գործունեությունը Հայաստանում
IBM–ը մտադիր է ընդլայնել գործունեությունը Հայաստանում:
15:41
30 Մարտի 2019
Ցանկանու՞մ եք երիտասարդ մնալ. երկու մթերքներ, որոնք կապահովեն դա
Բջիջները հնարավոր է բուժել` դրանք երիտասարդությունը վերականգնելու համար:
10:35
15 Մարտի 2019
Գինեկոլոգ Լեյլա Ադամյանը բացառիկ վիրահատություն է իրականացրել Ռուսաստանում
Նման վիրահատություն Ռուսաստանում անցկացվել է առաջին անգամ:
15:55
03 Մարտի 2019
YoutubeAM տիրույթ է նախատեսվում գործարկել
Նախատեսվում է գործարկել YoutubeAM տիրույթ:
18:20
13 Փետրվարի 2019
Փաշինյանը Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ է հանձնել անվանի աստղագետներին (ՎԻԴԵՈ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությանը: