ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկահայ մոդել, ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը մեծ հույսեր է կապում Հայաստան նախատեսվող այցի հետ և բացառիկ նորությունների սպասումներ ունի:
Ավելի վաղ նա գրել է, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում կլինի Հայաստանում և իր այցով հույս ունի խթանել առևտրի ոլորտի զարգացումը և նոր աշխատատեղերի ստեղծումը:
Ավելի վաղ հայտնի է դարձել,որ Քիմ Քարդաշյանը Հայաստան կժամանի` WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովին մասնակցելու համար: Քարդաշյանը հանդես կգա որպես պանելային քննարկումների հիմնական զեկուցող:-0-