ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պապիկ է դարձել։
Լույս աշխարհ է եկել նրա ավագ որդու` Սարգիս Կարապետյանի և նրա կնոջ` Սալոմե Կինցուրաշվիլիի դուստրը` Էթնան։
Այս մասին Instagram–ի իր էջում հայտնել է Կարապետյանի դուստրը` Տաթևիկը։
«Աշխարհ, սուպեր բարի եղիր իմ քաղցր եղբոր աղջկա նկատմամբ։ Մի քանի ժամ առաջ մեր ընտանիքում ծնվեց հրաշք աղջիկ` Էթնան։ 2020–ը մեր երջանիկ տարին է, և սա դեռ միայն սկիզբն է», – գրել է Տաթևիկը` հրապարակելով եղբոր և նրա կնոջ լուսանկարը։-0-