«Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվության գործակալությունն առաջարկում է մամուլի ասուլիսներ կազմակերպել իր մամուլի կենտրոնում։

Մամուլի ասուլիսների կազմակերպման հարցերով կարելի է դիմել`
հեռախոսահամարով` (+37491) 72-02-86
էլեկտրոնային հասցեով` [email protected]
Իրինա Մանասյան, մամուլի կենտրոնի համակարգող
«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնը գտնվում է Երևանի կենտրոնում` Փ. Բուզանդի 1/3 հասցեում, 4–րդ հարկում։
«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնը սկսել է գործել Երևանում 2008 թ.–ի մայիսի 21–ից։ Փոքր դադարից հետո կենտրոնը վերսկսել է աշխատանքը 2016 թ.–ի հոկտեմբերին։

Ձեր տրամադրության տակ է.
– սրահ` մինչև 40 մարդու տարողությամբ
– բանախոսների համար նախատեսված սեղան (4–5 տեղ)
– լուսավորություն և ակուստիկա, որոնք թույլ են տալիս իրականացնել պրոֆեսիոնալ տեսանկարահանում և ֆոտոնկարահանում
– համակարգողի ծառայություններ
– Wi-Fi հասանելիություն
Միջոցառումն անցկացնելիս.
– իրականացվում է լրագրողների գրանցում
– պատրաստվում են մասնակիցների անվանական ցուցանակներ
– տրամադրվում են զովացուցիչ ըմպելիքներ մամուլի ասուլիսի մասնակիցների համար
Բացի այդ, գործակալությունը ծանուցում է միջոցառման անցկացման մասին.
– միջոցառման անոնսը հրապարակվում է newsarmenia.am կայքի լրատվական ժապավենում
– միջոցառման անոնսը հրապարակվում է «Նովոստի–Արմենիա» գործակալության Facebook–յան էջում
Լրացուցիչ ծառայություններ.
– տեղեկատվական առիթի ձևավորում
– մամուլի ասուլիսի սցենարի մշակում
– մամուլի հաղորդագրության պատրաստում (նյուսմեյքերների նյութերի և գործակալության սեփական տեղեկատվության հիման վրա)
– նյուսմեյքերների նյութերի ներկայացում էկրանին
– մամուլի ասուլիսի արդյունքներով տեղեկատվական հաղորդագրության հրապարակում newsarmenia.am կայքի լրատվական ժապավենում
– գովազդային–տեղեկատվական ցուցանակի տեղադրում մամուլի կենտրոնում
– ասուլիսի տեսագրություն
– ԶԼՄ–ների դիտարկում` ասուլիսի արդյունքներով