418.24
4.2
388.01
+11
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպե՞ս գումար վաստակել Instagram–ում. 3 եկամտաբեր գաղափար

10:33
26 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Instagram–ի ակտիվ օգտատերերի թիվը 2020թ.–ի հոկտեմբերին 1,16 միլիարդ էր։ Սոցցանցից օրական ակտիվորեն օգտվում է մոտ 500մլն օգտատեր և ավելի քան մեկ միլիարդ` ամսական։

Այս թվերի շնորհիվ Instagram–ը դարձել է բիզնեսի ամենահայտնի հարթակներից մեկը, որը Հայաստանում ամենաարագն է աճում օգտատերերի թվով։ Չնայած սկզբում հավելվածը ստեղծվել է լուսանկարներ և տեսանյութեր փոխանցելու համար, ժամանակի ընթացքում այն վերածվեց խոշոր բիզնես հարթակի։

Սոցցանցում եկամուտ ստանալու տարբեր ձևեր կան։ Եկամուտ ստանալու ամենատարածված տարբերակը անձնական էջում գովազդային հրապարակումների տեղադրումն է։ Սակայն դա եկամուտ ստանալու միակ ձևը չէ։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է Instagram-ում գումար աշխատելու ամենահայտնի միջոցները, որոնք կօգնեն ձեզ համալրել հաջողակ ձեռնարկատերերի շարքերը։

Բրենդավորված կոնտենտ

Բրենդավորված կոնտենտը կամ հովանավորվող հրապարակումները կոնտենտի ձև է, որում նշվում է գործընկերը` հրապարակման համար վճարած ընկերությունը։ Այն նշվում է որպես «հրապարակման հովանավոր»։ Նման հրապարակումներն առանձնանում են ընդհանուր լրահոսում և հասանելիություն են տալիս գովազդատուի (ընկերության, որը պատվիրել է գովազդը) վիճակագրությանը

Բրենդերը, որպես կանոն, համագործակցում են շատ բաժանորդներ ունեցող օգտատերերի հետ։ Նմանատիպ կոնտենտի օգնությամբ ընկերությունները տեղեկատվություն են տարածում իրենց պրոդուկտների և ծառայությունների մասին։ Որպեսզի ձեզ հետ ցանկանան համագործակցել և սկսեն անել համատեղ հրապարակումներ, դուք պետք է ավելացնենք ձեր բաժանորդների թիվը, կանոնավոր կերպով մտածեք օրիգինալ հրապարակումներ, որոնք կհետաքրքրեն լսարանին։ Հենց ձեր ներկայությունն Instagram–ում դառնա նկատելի, տեղական բրենդերը կցանկանան համագործակցել ձեզ հետ։

кошелек инстаграм

Վիրտուալ օգնական

Շատ բլոգերներ, որոնք ունեն 50 հազարից ավել բաժանորդ, պետք է օգտվեն օգտահաշիվը կառավարող մենեջերի ծառայություններից։ Եթե դուք նախընտրում եք աշխատել կադրից դուրս, ապա կարող եք դառնալ ազդեցիկ բլոգերի օգնականը։ Instagram–ում հայտնի մարդկանց հաճախ հարկավոր է օգնություն` հովանավորության հայցերը ֆիլտրելու, գովազդի ցուցադրման և այլ հարցերի հետ կապված։

Օգտահաշիվը կառավարող մենեջերը պատասխանատու է բազմաթիվ հարցերի համար, օրինակ` նա կառավարում է անձնական նամակները, պլանավորում հրապարակումները, պատասխանում մեկնաբանություններին։ Բացի այդ, պատվիրատուն կարող է ձեզ խնդրել կիսվել կոնտենտի գաղափարներով անձնական բրենդը զարգացնելու համար։

Այնպես որ, եթե դուք միշտ երազել ենք կիրառել մարքեթինգային հմտությունները Instagram-ում` չլինելով ուշադրւթյան կենտրոնում, ապա սա հիանալի տարբերակ է։

кошелек инстаграм

Հրապարակումների գրառումներ

Փոքր բիզնեսի բազմաթիվ սեփականատերեր օգտագործում են Instagram–ը սեփական ապրանքների և ծառայությունների առաջխաղացման համար, սակայն ոչ բոլորն ունեն ռեսուրսներ կամ փորձ, որպեսզի կարողանան գրել լավ հրապարակումներ։ Եթե կարողանում ենք մտածել կրեատիվ հրապարակումներ Instagram–ի համար, ապա կարող ենք վաճառել ձեր ծառայություններն այդ ընկերություններին։ Պարզապես հիշեք, որ նրանք ձեզ գնահատելու են հետաքրքիր ու կարճ տեքստեր գրելու ունակությամբ։

кошелек инстаграм

Բիզնեսի սեփականատերերի ուշադրությունը գրավելու համար գրեք և հրապարակեք մի քանի հետաքրքրիր տեքստեր։ Հետո պորտֆոլիոյում ներառեք մեծ հետաքրքրություն վայելող տեքստերը։ Համոզվեք, որ ունեք մի քանի արժանի օրինակներ, որոնք կարող են գրավել բիզնեսի սեփականատերերին։ 10 գրառման միջին արժեքը կարող է տատանվել 100–300 դոլարի սահմանում։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
10:00
14 Մարտի 2023
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
09:30
07 Դեկտեմբերի 2022
Թեստ. կարելի՞ է սոցցանցում վաստակել միլիոններ մկնիկի մեկ սեղմումով կամ գնել բրենդային իր 1 դոլարով
Թեստ. կարելի՞ է սոցցանցում վաստակել միլիոններ մկնիկի մեկ սեղմումով կամ գնել բրենդային իր 1 դոլարով
10:00
28 Մարտի 2022
Թեստ. ինչպիսի՞ մարդ եք՝ շռա՞յլ, ժլա՞տ, թե՞ խնայող
«Նովոստի-Արմենիա»-ի թեստը կօգնի պարզել, թե դուք կարողանու՞մ եք ճիշտ կառավարել սեփական ֆինանսները:
11:00
15 Դեկտեմբերի 2021
Թեստ. եկեք պարզենք` դուք «վարկամո՞լ» եք, թե՞ ոչ
Ուզու՞մ եք իմանալ, թե որքան եք կախված վարկերից։ Անցեք «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը` հասկանալու համար, թե կարողանու՞մ եք ձեզ վերահսկել, թե՞ «վարկամոլությունն» արդեն դարձել է սովորություն։
11:00
22 Նոյեմբերի 2021
Թեստ. ի՞նչ գիտեք դրամի և դրամական համակարգի մասին
Առաջարկում ենք անցնել «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը` ստուգելով, թե որքան տեղեկացված եք ազգային արժույթի և դրամական համակարգի մասին։
11:00
04 Նոյեմբերի 2021
Թեստ. ՀԴՄ, ակցիզներ, տուրքեր. ստուգեք ձեր գիտելիքները հարկային ոլորտում
Առաջարկում ենք թեստ անցնել` իմանալու համար, թե որքան վստահ եք կողմնորոշվում հարկերի հետ կապված հարցերում։
09:30
30 Հուլիսի 2021
Թեստ. ստուգեք ֆինանսական գրագիտության ոլորտի գիտելիքները
Վստահ լինելու համար փորձեք անցնել «Նովոստի–Արմենիա» գործակալության պատրաստած թեստը, որը կօգնի պարզել, թե որքան լավ եք յուրացրել այս կարևոր ոլորտի նրբությունները։
10:05
11 Հունիսի 2021
Թեստ. որքանո՞վ եք ֆինանսապես գրագետ
ԹԵՍՏ: «Նովոստի–Արմենիա» գործակալության առաջարկած թեստը կօգնի հասկանալ, թե որքանո՞վ եք ֆինանսապես գրագետ
11:13
15 Դեկտեմբերի 2020
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
12:00
18 Սեպտեմբերի 2020
ԹԵՍՏ. պատրա՞ստ եք, արդյոք, ներդրող դառնալ
«Նովոստի-Արմենիա» գործակալությունն որոշեց կազմել մի թեստ` առաջարկելով ստուգել, թե, արդյոք, դուք պատրա՞ստ եք դառնալ ներդրող։