ԵՐԵՎԱՆ, 29 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հաստատել է նոր կառավարության կազմը՝ Մոհամմադ Մուստաֆայի գլխավորությամբ, հաղորդում է WAFA պաղեստինյան գործակալությունը։
Հայուհի Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Արտաքին գործերի պետական նախարար։
Ինչպես հայտնում է
«Առաջին լրատվականը», Աղաբեկյանը Պաղեստինի հայ համայնքի ներկայացուցիչ է, Հորդանանում բնակություն հաստատած պաղեստինցի փախստականների ընտանիքից։
Նա ծնվել է 1958 թ.–ին: Եղել է Պաղեստինում եկեղեցու գործերի վերահսկման նախագահական բարձրագույն հանձնաժողովի անդամ։–0–