ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ։
«Երբ մենք պատգամավորներով հանդիպում էինք նախագահին և հարցրել էինք՝ ինչ նորություններ կան մեր գերեվարված բարձրաստիճան պաշտոնյաներից, ասաց, որ նորմալ է, խոսել է: Նրանք այնտեղից ասել են, որ իրենց առողջական վիճակը նորմալ է, խոշտանգումների չեն ենթարկվել», -
«Ազատության» հետ զրույցում ասել է Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, նշելով, որ պարբերաբար հանդիպում են Արցախի նախագահին։
Արդյո՞ք Շահրամանյանն է նրանց հետ կապ հաստատել, թե արցախցի պաշտոնյաներն են այնտեղից միջնորդավորված զանգահարել, պատգամավորը մանրամասներին չէր տիրապետում։-0-