8 օր որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Ալվարդ Դիլբարյանը հայտնաբերվել է
12:47
25 Օգոստոսի 2022
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ութ օր որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Ալվարդ Դիլբարյանը հայտնաբերվել է, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
«Ոստիկանության Իջևանի և Կոտայքի մարզային վարչության Գառնիի բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ օգոստոսի 23-ին 49-ամյա Ալվարդ Դիլբարյանը հայտնաբերվել է Գառնի բնակավայրում», - նշվում է հաղորդագրության մեջ:-0-
Որոշեցինք ներկայացնել տարբերվող ու բյուջետային նվերների ցանկ, որոնք կօգնեն հաճելի անակնկալ մատուցել ձեր սիրելիներին ու չվատնել ամբողջ կարողությունը. ՖՈՏՈ