ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից, որպես անհետ կորած, սեպտեմբերի 12-ից որոնվում էին 37-ամյա Ալինա Եղիազարյանը և նրա որդին, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողների հետ, սեպտեմբերի 28-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող կնոջն ու որդուն։ Հանգամանքները պարզվում են», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում