ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բոլորին հրավիրում է Հայաստան` Եվրոպայի պատանեկան մրցաշարին։
«Բարի գալուստ Հայաստան` երկիր, որը հյուրընկալում է Եվրոպայի մինչև 19 տարեկանների մրցաշարը», – գրել է Մխիթարյանը Facebook–յան իր էջում` հրապարակելով տեսանյութ ու խոստանալով հանդիսատեսին, որ նրանք ականատես կլինեն եվրոպական ապագա աստղերի կայացմանը։
Հոլովակում ներկայացված են Հայաստանի տեսարժան վայրերը։
Եվրոպայի մինչև 19 տարեկանների ուժեղագույն հավաքականները կհավաքվեն Երևանում հուլիսի 14–27–ը` մասնակցելու Եվրոպայի մինչև 19 տարեկանների մրցաշարին։ Պորտուգալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Իտալիան, Չեխիան, Իռլանդիան և Նորվեգիան կպայքարեն լավագույն հավաքականի կոչման համար։ Որպես հյուրընկալ երկիր նրանց կմիանա նաև Հայաստանի հավաքականը։–0–