416.29
4.22
388.08
+16
Եղանակը Երևանում
Հայ

Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Ռոմայից», նրանով հետաքրքրվում է մեկ այլ իտալական ակումբ

17:37
10 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Իտալական «Միլանը» հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է կրկին ակտիվացնել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու հետաքրքրությունը, հաղորդում է armsport–ը։

Sempremilan-ը գրում է, որ MilanLive-ի վերջին տեղեկությունների համաձայն, ռոսոներիները կենտրոնացած են այնպիսի խաղացողների տրանսֆերների վրա, ինչպիսիք են «Բրեստի» ֆուտբոլիստ Ռոմեն Ֆևրը և «Ռիվեր Փլեյթի» հարձակվող Ալվարեսը, բայց եթե Մխիթարյանին ձեռք բերելու հնարավորություն ընձեռվի, նրանք կփորձեն ձևակերպել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը:

Հիշեցնենք, որ իտալական մամուլը, և, մասնավորապես La Gazzeta dello Sport-ը, երեկ գրել էին, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է հեռանա «Ռոմայից»։

Աղբյուրը նշում է, որ ֆուտբոլիստի շրջապատում դժգոհություններ կան Մխիթարյանի՝ թիմում այժմ առկա իրավիճակի հետ կապված։ Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Մոուրինյուն խնդրել է ֆուտբոլիստին ավելի հաճախ պաշտպանողական գործողություններին մասնակցել՝ այսպիսով փոխելով Հենրիխի դերը խաղադաշտում։ Աղբյուրը նաև ավելացնում է, որ ՄՅՈՒ-ից հետո մինչ այժմ Մխիթարյանի և «Յուրահատուկի» հարաբերությունները դրական առաջընթաց չեն գրանցել, և եթե հունվարին Մխիթարյանը համապատասխան առաջարկ ստանա, ֆուտբոլիստը կարող է լքել հռոմեական ակումբը։ 32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է 2022թ ամռանը։

Նշենք, որ այս ամառ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում «Յուվենտուսն» ու «Միլանը»։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:31
26 Ապրիլի 2024
Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը գեղեցիկ հաղթանակ է տարել Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ և կպայքարի ոսկե մեդալի համար (ՎԻԴեՈ)
Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը գեղեցիկ հաղթանակ է տարել Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ՝ դուրս գալով եզրափակիչ․ ՎԻԴԵՈ
10:36
16 Ապրիլի 2024
Հայ բռնցքամարտիկները նվաճել են 3 արծաթ և երկու բրոնզ Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
Հայ բռնցքամարտիկները նվաճել են 3 արծաթ և երկու բրոնզ Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
21:15
15 Ապրիլի 2024
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Ռիո դե Ժանեյրոյի վարկանիշային մրցաշարի հաղթող
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող միջազգային մրցաշարի հաղթող, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար
14:52
11 Ապրիլի 2024
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր (ՎԻԴԵՈ)
Գերծանր քաշային հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը ոսկե մեդալ է նվաճել Թաիլանդում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում. ՎԻԴԵՈ
10:00
10 Ապրիլի 2024
Առաջին հաղթանակը 13 տարվա ընթացքում․ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը հաղթել է Բուլղարիային Եվրո 2025–ի որակավորման փուլում
Առաջին հաղթանակը 13 տարվա ընթացքում․ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը հաղթել է Բուլղարիային Եվրո 2025–ի որակավորման փուլում
19:37
27 Փետրվարի 2024
Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից (ՖՈՏՈ)
Կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում․ ՖՈՏՈ
09:47
26 Փետրվարի 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր (ՖՈՏՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում․ ՖՈՏՈ
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
19:37
11 Հունվարի 2024
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո դուրս է եկել եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո 68.51 միավոր է հավաքել և 32 մասնակիցների շրջանում զբաղեցնելով 21-րդ հորիզոնականը՝ ազատ ծրագրին մասնակցելու իրավունք է ստացել