Հայ լեգենդների երեկո Ուրգանտի մոտ. Մարտիրոսյանը պատմել է նախագահի հետ լուսանկարի և նոր շոուի մասին (ՎԻԴԵՈ)
13:48
20 Հոկտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանաբնակ շոումեն և stand-up վարող Գարիկ Մարտիրոսյանը և մարմնամարզության չեմպիոն Արթուր Դալալոյանը հյուրընկալվել են «Вечерний Ургант» շոուում:
«Այսօր ձեզ համար լեգենդներ ենք հավաքել: Մարմնամարզության աշխարհի չեմպիոններ Նիկիտա Նագորնին և Արթուր Դալալոյանը: Եվ մարմնամարզության լեգենդ Գարիկ Մարտիրոսյան»,- ծրագիրն այսպես է սկսել Ուրգանտը:
Մարտիրոսյանը պատմել է իր նոր հակաշոուի մասին երգել չիմացողների համար: Դրան մասնակցելու են «երգելու մոլի ցանկությամբ» մարդիկ:
Նա նաև մեկնաբանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ լուսանկարը:
«Մի կարծիր, թե հենց գնում եմ Երևան, ինձ դիմավորում է Հայաստանի նախագահը: Ցավոք, ոչ, թեև զանգել և գրել եմ»,- ասել է Մարտիրոսյանը:
Նա պատմել է, որ այս տարի նախագահական նստավայր այցելելու հրավեր է ստացել:
Ուրգանտը նաև կատակել է Մարտիրոսյանի հետ Քիմ Քարդաշյանի հետ լուսանկարի թեմայով, իսկ ավարտին Մարտիրոսյանը խոստովանել է, թե ինչու է սկսել զբաղվել սթենդ-ափով: -0-
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում այսօր կայացած «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի ամենամյա մրցույթում Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը՝ վաստակելով 180 միավոր․ ՎԻԴԵՈ