416.29
4.22
388.08
+14
Եղանակը Երևանում
Հայ

Միկրոբիզնեսը հունվարի 1–ից կազատվի հարկերից. ՀՀ վարչապետ

21:32
15 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Բոլոր ՀԴՄ-ները պետք է խփվեն և եթե պարզվի, որ հարկ վճարելու հետ կապված մարդը միկրոբիզնեսում է՝ նրանից ոչ ոք հարկ չի պահանջի, իսկ երբ անցնի այդ սահմանաչափը՝ նա պարտավոր է հարկերը վճարել:

Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում 2020 թ.–ի պետբյուջեի քննարկումների ժամանակ։

«Եվ ուզում եմ արձանագրենք, որ 2020 թ. չլինեն այն խոսակցությունները, թե գիտեք՝ այդ ընկերությանը, որ տուգանել են ՀԴՄ չխփելու համար, այնքան էլ հնարավորություն չունի, ինքը փոքր բիզնես է, ինքը խեղճ է: Եթե խեղճ է, առավելևս պետք է ՀԴՄ խփի, որ այդ ՀԴՄ-ն ցույց տա, որ նա միկրոբիզնես է: Եթե ինքը ՀԴՄ չի խփում, ինքը գողանում է զինվորից, ինքը գողանում է բանակից, ինքը գողանում է թոշակառուից, ինքը գողանում է ուսուցչից: Հետևաբար, այս գողությունը պետք է պատժվի», – հայտարարել է ՀՀ վարչապետը`նշելով, որ այն մարդիկ, ովքեր միկրոբիզնես են, հունվարի մեկից ազատվում են հարկերից:

«Իրենք բոլորը պետք է ՀԴՄ-ն խփեն, որպեսզի տարին ցույց տա, որ 24 մլն-ից ցածր է շրջանառությունը և մենք իրենից հարկեր չենք ուզելու, իսկ նրանք, ովքեր բարձր են, հարկ չվճարելու ոչ մի պատճառ չունեն»,– նշել է վարչապետ Փաշինյանը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:44
13 Մարտի 2020
«AliExpress Ռուսաստանը» կօգնի ՀՀ–ին ընդլայնել ՓՄՁ–ների արտադրանքի արտահանումը
«AliExpress Ռուսաստանը» պատրաստակամություն 1 հայտնել ընդլայնելու իր գործունեությունը Հայաստանում՝ նպաստելով ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման աճին
15:27
16 Սեպտեմբերի 2019
Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերի թիվը գրեթե կրկնապատկվել է. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, այս տարվա 7 ամիսներին հիփոթեքային վարկերը կազմել են 84,5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ նարվա ցուցանիշը 90,5 տոկոսով։
11:56
05 Օգոստոսի 2019
2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում. ԳՐԱՖԻԿ
Հայաստանում 2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում։
18:42
12 Հուլիսի 2019
Աբու Դաբին ներկայացնող «Masdar» ընկերությունը կօգնի ՀՀ–ում զարգացնել վերականգնվող էներգետիկան
«Masdar» կազմակերպությունը` Աբու Դաբիից, մտադիր է խորությամբ ուսումնասիրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի ունեցած հնարավորությունները: