ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 22-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ մեջքի կտրած-ծակած արնահոսող վերքով բուժօգնության է դիմել 55-ամյա տղամարդ: Հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Загружается новость ... "Лево"
Էրեբունու ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մուրացանի փողոցի տներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված տղամարդուն ձեռքերով հարվածներ էր հասցրել 35-ամյա փեսան, իսկ 28-ամյա դուստրը դանակով խփել էր մեջքին:
Տուժողի 28-ամյա դուստրը հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է ոստիկանության Էրեբունու բաժին:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն:–0–