421.65
4.55
388.4
+22
Եղանակը Երևանում
Հայ

RTVI․ ուկրաինացի ռազմական լրագրողը պարզել է, որ Ուկրաինայի համար ռազմական արկերն արտադրվում են Ադրբեջանում

11:49
06 Դեկտեմբերի 2023
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ RTVI-ի հատուկ թղթակից Ալեքսեյ Սոչնևը պարզել է, որ ուկրաինացի ռազմական թղթակից Ռոման Բոչկալան պատահաբար բացահայտել է այն երկիրը, որտեղ Ուկրաինան կազմակերպել է արկերի արտադրություն, պարզվել է, որ դա Ադրբեջանն է։

RTVI–ի Տելգրամ–ալիքը հայտնում է, որ Բոչկալան իր Տելեգրամ ալիքում հայտնել է, որ Ուկրաինան սկսել է D-30 հաուբիցի համար 122 մմ տրամաչափի արկերի սեփական արտադրությունը։ Ռազմական թղթակիցը ֆոտոռեպորտաժ է հրապարակել արտադրական գործարան կատարած իր այցի մասին՝ պարզաբանելով, որ արտադրությունը կազմակերպվել է «գործընկեր երկրներից» մեկում։

Արհեստանոցի լուսանկարներից մեկում, որտեղ Բոչկալան դրոշ է պահում, նրանից ձախ և աջ երկու սյուների վրա տեղադրված են տեղեկատվական թերթեր՝ Palladium ադրբեջանական ընկերությունների խմբի խորհրդանիշերով։ Ընկերության գործընկերների էջում նշված է «Ուկրոբորոնպրոմ»:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: