ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Reddit ծառայության համահիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն Instagram-ում լուսանկար է հրապարակել և ցույց տվել, թե ինչպես է օրը սկսում:
Загружается новость ... "Лево"
Reddit-ի համահիմնադիրը օրը սկսում է հային հատուկ ավանդական ձևով՝ սև սուրճով:
Իր անձնական էջում հրապարակված լուսանկարում երևում է հայկական ավանդական գորգը, որի վրա էլ դրված է արևելյան սև սուրճով բաժակը:
«Հարգիր արհեստը»,- գրել է նա լուսանկարին կից:
Հիշեցնենք, որ Օհանյանը ավելի վաղ լուսանկար էր հրապարակել իր Instagram-ում, որտեղ ցուցադրել էր մեկ այլ հայկական գորգ, որը տեղ էր գտել իր աշխատավայրում: -0-