421.65
4.55
388.4
+21
Եղանակը Երևանում
Հայ

Վարդենիսում 37–ամյա կինը, զուգագուլպան դեմքին, դեզոդոր է փչել 31–ամյա կնոջ դեմքին ու հափշտակել 70 հազ. դրամ (ՎԻԴԵՈ)

14:12
24 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 22-ին, ժամը 10․15-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում ստացվեց, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Լեռնագործների փողոցում բնակվող 31-ամյա կնոջ մայրն առավոտյան 8-ի սահմաններում աշխատանքի էր գնացել ու դուռը բաց թողել։ Զուգագուլպան դեմքին քաշած մի կին էլ մտել էր տուն, հարձակվել 31-ամյա տանտիրուհու վրա ու դեզոդոր փչել աչքերին։ Նա բռնություն գործադրելով ու դանակով սպառնալով՝ պահանջել էր ողջ ոսկեղենն ու փող, ապա հափշտակել ոսկյա շղթա, ականջօղեր ու 70․000 դրամ, ապա՝ հեռացել։

Վարդենիսի ոստիկանները, համագործակցելով Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ, արագ ու պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ՝ դեպքից կարճ ժամանակ անց հանցագործությունը բացահայտեցին։

37-ամյա կինը, որը Մարտունի քաղաքի բնակիչ է, հայտնաբերվեց։ Իրավապահները ճշտեցին, որ նա շարժվում է մայրաքաղաքի ուղղությամբ, տեղեկությունը փոխանցվեց Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի պարեկներին ու Չարենցավանի ոստիկաններին։ Համատեղ աշխատանքի արդյունքում էլ Սևան-Երևան ավտոճաապարհին նա ձերբակալվեց։ Դանակը հայտնաբերվել է։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են փող, ոսկեղեն և այլն։ Կինը ներկայացվել է նախաքննական մարմնին։
Հանգամանքները պարզվում են։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
17 Հուլիսի 2023
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
20:40
06 Հուլիսի 2020
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից (ՎԻԴԵՈ)
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից. ՎԻԴԵՈ
12:38
20 Ապրիլի 2020
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:47
19 Փետրվարի 2020
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից. փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից, բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկի կյանքը
15:47
27 Սեպտեմբերի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
14:46
06 Օգոստոսի 2019
Հայաստանում հարսանեկան բում է նկատվում
Միաժամանակ ամուսնալուծությունների թիվը երկրում հաշվետու ժամանակաշրջանում` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,4%-ով:
19:19
05 Օգոստոսի 2019
Հովսեփ Գևորգյանի անձնուրաց արարքը. Երիտասարդը հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից (ՖՈՏՈ)
Հրդեհ է տեղի ունեցել Կամենսկ–Շախտինսկի առանձնատանն օգոստոսի 1–ին։
12:59
27 Հուլիսի 2019
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը։
10:52
24 Հուլիսի 2019
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից (ՎԻԴԵՈ)
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
14:57
11 Հուլիսի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին: