416.73
4.22
388.6
+20
Եղանակը Երևանում
Հայ

Ավազակային հարձակումներ Երևանում գործող օծանելիքի խանութների վրա. կասկածյալը սպառնացել է նռնակով պայթեցնել բոլորին (ՎԻԴԵՈ)

20:15
04 Դեկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Բացահայտվել են Երևանում գործող օծանելիքի խոշոր ցանցային խանութների վրա կատարված ավազակային հարձակումները։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանությունը, դեկտեմբերի 3-ին, ժամը 6-ի սահմաններում, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ Սայաթ-Նովայի պողոտայի օծանելիքի խանութ-սրահներից մեկը թալանել են։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրում արձանագրեց, որ ժամը 5.47-ին մի քանի հոգի կոտրել են խանութ-սրահի դռան ապակին, մտել ներս ու հափշտակել շուրջ 13 միլիոն դրամի օծանելիք։

Իրավապահները ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու և կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։

Ձեռնարկվող միջոցառումների շրջանակներում ստացվեցին նաև օպերատիվ տեղեկություններ՝ կատարողների ինքնության, հետո նաև գտնվելու վայրի վերաբերյալ։

Загружается новость ... "Лево"

Ահազանգից ժամեր անց ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները մայրաքաղաքի Գոգոլի փողոցում հայտնաբերեցին կասկածյալի մեքենան: Մեքենային փակցված էր գողացված համարանիշ, իսկ տարբերանշանը ծածկած էր։

Հանցագործության բացահայտման աշխատանքների մասին մանրամասներ է ներկայացնում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սերյոժա Հովակիմյանը. «Հետապնդում էինք կասկածյալի մեքենան, երբ նա փորձեց մեր տեսադաշտից դուրս գալ՝ անկանոն վարելով մեքենան։ Շարունակեցինք հետապնդել և բակային հատվածներից մեկում նրան վերցրինք շրջափակման մեջ։ Շրջափակման մեջ հայտնվելուց հետո նա հարվածեց մեր մեքենաներից մեկին, իջավ մեքենայից և դիմեց փախուստի։ Մենք շարունակեցինք հետևել կասկածյալին: Սարալանջի փողոցում նա սպառնաց, որ դանակով ինքնավնասում կանի։ Մեզ հաջողվեց ուժի գործադրմամբ վնասազերծել նրան, վերցնել դանակը և ատրճանակը։ Նրան, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցինք ոստիկանության Կենտրոնական բաժին»։

Загружается новость ... "Право"

Մայրաքաղաքի 28-ամյա բնակիչը ձերբակալվել է։ Ոստիկանները նրա մոտից առգրավել են ատրճանակ ու դանակ, իսկ մեքենայում հայտնաբերվել է գողոնի մի մասը։ Ոստիկանները շարունակեցին միջոցառումները հանցագործությունը կատարած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Տեղեկություններ ստացվեցին, որ նույն օրը երեկոյան նրանք լինելու են Զավարյան փողոցում։

«Դարանակալեցինք Զավարյան փողոցում։ Մեր տեսադաշտում հայտնվեցին կասկածյալները։ Փորձեցինք նրանց բերման ենթարկել։ Բերման ենթարկելու ընթացքում նրանցից մեկը դուրս հանեց գրպանից մարտական նռնակ և սպառնաց, որ կպայթեցնի բոլորիս։ Սկսեցինք բանակցել նշված անձի հետ, ստեղծվեց հարմար պահ և մենք ուժի գործադրմամբ նրա ձեռքից վերցրեցինք նռնակը», - նշեց ավագ օպելիազոր Սերյոժա Հովակիմյանը։

Զավարյան փողոցից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվեցին Երևանի 18, 20 և 23-ամյա բնակիչներ՝ իրենց վարած մեքենայով հանդերձ։

Բաժնում պարզվեց նաև, որ բերման ենթարկվածները նույն ընկերության մյուս խանութ-սրահից և այլ տեղերից կատարել են մի շարք գողություններ։

Գողության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Երևանի 20-ամյա և 28-ամյա բնակիչները ձերբակալված են։ Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։
Ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության աղբյուրի, խոսքը «Հերմիտաժ» օծանելիքի խանութ–սրահների մասին է։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
17 Հուլիսի 2023
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
20:40
06 Հուլիսի 2020
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից (ՎԻԴԵՈ)
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից. ՎԻԴԵՈ
12:38
20 Ապրիլի 2020
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:47
19 Փետրվարի 2020
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից. փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից, բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկի կյանքը
15:47
27 Սեպտեմբերի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
14:46
06 Օգոստոսի 2019
Հայաստանում հարսանեկան բում է նկատվում
Միաժամանակ ամուսնալուծությունների թիվը երկրում հաշվետու ժամանակաշրջանում` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,4%-ով:
19:19
05 Օգոստոսի 2019
Հովսեփ Գևորգյանի անձնուրաց արարքը. Երիտասարդը հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից (ՖՈՏՈ)
Հրդեհ է տեղի ունեցել Կամենսկ–Շախտինսկի առանձնատանն օգոստոսի 1–ին։
12:59
27 Հուլիսի 2019
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը։
10:52
24 Հուլիսի 2019
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից (ՎԻԴԵՈ)
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
14:57
11 Հուլիսի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին: