ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում:
Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, ԵԱՍՄ («Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» հիմնարկ, խմբգր.) համայնքային հիմնարկի երկու աշխատակից դանակահարվել են իրենց աշխատանքը կատարելիս, այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում:
«Բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Շնորհակալ եմ շտապօգնության բժիշկներից և ոստիկանության ծառայողներից օպերատիվ արձագանքի համար: Մեր գործընկերներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում», – գրել է Ավինյանը Facebook–յան իր էջում:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում