«Հայփոստից» հափշտակել են զինվորների համար հանգանակված գումարը (ՎԻԴԵՈ)
12:14
17 Նոյեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երկու տղամարդ թալանել են «Հայփոստի» բաժանմունքներից մեկը` հափշտակելով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համար նախատեսված նվիրատվության արկղիկը։
Այս մասին նշվում է «Հայփոստի» Facebook–յան էջում։
«Տևական ժամանակ է ՀայՓոստի բաժանմունքներում հանգանակություն է կազմակերպվում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի 1000+ համար: Այս գիշեր Իշխանասարի մոտ ծավալված ռազմական գործողությունների ֆոնին ինչ-որ ...(բառեր չենք գտնում) թալանել են մեր բաժանմունքներից մեկում դրված զինվորների համար նախատեսված նվիրատվության արկղիկը», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։–0–