Մասիսի քաղաքապետարան ներխուժած զինված անձն ինքնասպան է եղել
01:02
20 Օգոստոսի 2022
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Պայթուցիկով զինված և Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձն ինքնասպան է եղել:
Ինչպես հայտնում են ոստիկանությունից, Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ:
Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել:
Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան:
Ըստ տեղեկությունների՝ նախկինում նա եղել է Մասիսի ավագանու անդամ։-0-