ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մայիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 02։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի գյուղերից մեկի եկեղեցուն հարակից «Եղևնիներ» կոչվող վայրում ծառից կախված դի կա։
Ոստիկաններն ու քննիչները ծառից կախված հայտնաբերել են Տավուշի մարզի բնակիչ 17-ամյա աղջկա դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Загружается новость ... "Лево"
Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Կայքի տեղեկություններով՝ աղջկա մոտ հայտնաբերվել է նամակ՝ ուղղված մորը, նա երեկ ժամը 15։00-ի սահմաններում տանից դուրս էր եկել և չէր վերադարձել։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–