416.29
4.22
388.08
+16
Եղանակը Երևանում
Հայ

Երևան–Գյումրի ճանապարհին գրանցված ողբերգական ավտովթարի վայրում չեն եղել նախազգուշացնող նշաններ, իրավասուները հրավիրվել են դեպքի վայր

21:11
20 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ողբերգական ավտովթար. ուղևորատար «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, ինչի հետևանքով մահացել են ավտոմեքենայի վարորդը, չորս ուղևորներ, իսկ 17 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական հաստատություններ: 

Ինչպես հաղորդում է ՀՀ դատախազությունը, դեպքի վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց անմիջապես հետո հետաքննության, նախաքննության մարմինների կողմից նախաձեռնվել են ողբերգական ավտովթարի հանգամանքները, պատճառները բացահայտելուն, մահացած և մարմնական վնասվածքներ ստացած անձանց ինքնությունը պարզելուն ուղղված քննչական և այլ գործողություններ, միջոցներ են ձեռնարկվել տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով, հարուցվել է քրեական գործ: 

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ օպերատիվ կերպով դեպքի վայր է մեկնել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը՝ իրականացվող գործողություններին տեղում հետևելու, իրավիճակը և հատկապես ողբերգությանը նպաստող պայմանները, պատճառները գնահատելու անհրաժեշտությունից ելնելով: 

«Այդ նպատակով դատախազության նախաձեռնությամբ դեպքի վայր են հրավիրվել նաև երթեևկության անվտանգության միջոցների ձեռնարկման, դրա հետ կապված ճանապարհաշինարարական նորմերի պահպանման  նկատմամբ հսկողական գործառույթներ ունեցող իրավասու մարմինների պատասխանատու պաշտոնատար անձինք, մասնավորապես ՀՀ ՃՈ ծառայության պետի պաշտոնակատարը, ՀՀ Արագածոտնի մարզպետը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ տնօրենը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:  

Տեղում արձանագրվել է, որ դեպքը տեղի ունեցել Մ-1 ճանապարհի այն հատվածում, որտեղ «Հյուսիս-Հարավ» ճանապարհաշինական ծրագրով նոր կառուցված ճանապարհը որոշակի կորություններով միանում է դեռևս չնորոգված ճանապարհահատվածին: Չնայած տրանսպորտային երթևեկությունն ակնհայտորեն բարդացնող այդ գործոնին՝ դեպքի վայրում բացակայել են երթևեկության՝ սահմանափակող և նախազգուշացնող նշանները, պահպանված չեն եղել ճանապարհաշինարարական համապատասխան նորմերը:    

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հատուկ ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքին, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի կոնկրետ տվյալ հատվածի՝ բնականոն երթևեկության համար բարձր ռիսկայնության խնդիրը և հրատապ  դրա չեզոքացման անհրաժեշտության հարցը դատախազության կողմից բարձրացվել էր ընդամենը օրեր առաջ՝ հոկտեմբերի 1-ին, իրավասու մարմինների՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության, ՀՀ քննչական կոմիտեի և այլ կառույցների պատասխանատու ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում հրավիրված խորհրդակցությանը: 

Հաշվի առնելով նաև այդ հանգամանքը՝ դատախազության հանձնարարությամբ դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու և ավելի մարդու մահ ), այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ -րդ հոդվածի 2-րդ մասով (լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ): 

Այսինքն՝ քրեական գործի շրջանակում իրավական գնահատականներ են տրվելու ոչ միայն տրանսպորտային միջոց վարելու, այլ նաև իրավասու շրջանակների կողմից երթևեկության անվտանգության ճանապարհաշինարարական նորմերն ու պահանջները պահպանելու պարտականությունների  կատարմանը: 

«Դեպքի վայր հրավիրված ոլորտային վերոնշյալ պատասխանատուների մասնակցությամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՀՀ Արագածոտնի դատախազությունում կազմակերպել է օպերատիվ խորհրդակցություն, որի ընթացքում մանրամասն քննարկվել են ինչպես ճանապարհի այդ, այնպես էլ մի քանի այլ՝ երթևեկության համար վտանգավոր տեղամասերում ավտովթարների հանգեցնող բոլոր այն խնդիրները, որոնք պայմանավորված են անվտանգության ապահովման պետության պոզիտիվ պարտականությունների կատարման հետ», – նշվում է հաղորդագրության մեջ: 

Մասնավորապես, խնդիր է դրվել այդ ճանապարհային գոտիները կահավորել համապատասխան նշաններով, գծանշումներով, լուսանդրադարձիչներով արագությունը սահմանափակող արհեստական անհարթությամբ, ճանապարհի՝ զառիվար թեքությունները հարթեցնելու նպատակով իրականացնել հողալցման աշխատանքներ: Քննարկվել է նաև այդ և մյուս վտանգավոր հատվածներում արագաչափ սարքերի տեղակայման հնարավորությունը: 

Գլխավոր դատախազի տեղակալի կողմից Ոստիկանությանը հանձնարարվել է մինչև այս աշխատանքներն ավարտելը նշված հատվածներում իրականացնել Ճանապարհային ոստիկանության  խստացված մշտական ծառայություն:     

Հաշվի առնելով նաև հոկտեմբերի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունում անցկացված խորհդրակցության ընթացքում ձեռքբերված պահյմանավորվածությունները՝ ՀՀ դատախազությունը հետևողականություն է դրսևորելու նախանշված միջոցառումների իրականացման հարցում՝ անհրաժեշտության դեպքում բարձրացնելով դրանք քրեաիրավական դաշտում գնահատականի արժանացնելու հարցը: 

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից այսօր կրկին, ըստ իրավասությունների ոլորտների, հրատապ և համարժեք միջոցներ ձեռնարկելուն ուղղված միջնորդագրեր են հասցեագրվել ՀՀ    ոստիկանության    պետի     տեղակալին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի  տեղակալին:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
17 Հուլիսի 2023
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
20:40
06 Հուլիսի 2020
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից (ՎԻԴԵՈ)
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից. ՎԻԴԵՈ
12:38
20 Ապրիլի 2020
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:47
19 Փետրվարի 2020
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից. փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից, բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկի կյանքը
15:47
27 Սեպտեմբերի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
14:46
06 Օգոստոսի 2019
Հայաստանում հարսանեկան բում է նկատվում
Միաժամանակ ամուսնալուծությունների թիվը երկրում հաշվետու ժամանակաշրջանում` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,4%-ով:
19:19
05 Օգոստոսի 2019
Հովսեփ Գևորգյանի անձնուրաց արարքը. Երիտասարդը հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից (ՖՈՏՈ)
Հրդեհ է տեղի ունեցել Կամենսկ–Շախտինսկի առանձնատանն օգոստոսի 1–ին։
12:59
27 Հուլիսի 2019
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը։
10:52
24 Հուլիսի 2019
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից (ՎԻԴԵՈ)
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
14:57
11 Հուլիսի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին: