ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Մարիաննա Իսահակյանը:
«Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Մարիաննա Իսահակյանը հուլիսի 25-ին, ժամը 09.40-ին, հայտնաբերվել է Ներքին Շենգավիթի 7-րդ փողոցում», - նշվում է տարածած հաղորդագրությունում: Աղջիկը ներկայացվել է բաժին:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից 14-ամյա Մ. Իսահակյանը որոնվում էր որպես անհետ կորած:-0-