ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Փիթսբուրգի համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ բղավոցը զգալի փոփոխություններ է առաջացնում երեխայի վարքագծում, գրում է Lifter-ը:
Այն երեխաները, որոնց վրա հաճախ են ձայն բարձրացնում, ավելի ագրեսիվ են, նրանք ցածր ինքնագնահատական ունեն և հաճախ են դեպրեսիայի մեջ ընկնում:
Բղավոցը հուզական և ֆիզիկական նույն ազդեցությունն է ունենում, ինչ պատիժը: Պետք չէ լավ վարք սպասել երեխայից, եթե դուք ինքներդ չեք կարողանում կառավարել ձեր հույզերը:
Եթե դուք զգում եք, որ կորցնում եք ինքնակառավարումը, մի քանի րոպեով հանգիստ թողեք երեխային: Եվ մի կապեք երեխայի պահվածքը ձեր անձի հետ:
Երեխայի վարքն ուղղակիորեն կապված է նրա հետ ձեր հարաբերություններից, հետևաբար, եթե ցանկանում եք, որ երեխան առողջ լինի, ապա նա չպետք է գտնվի սթրեսային իրավիճակում: -0-