ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` Մենչը, Հայկոյի հետ լուսանկար է հրապարակել Instagram–ի իր էջում։
«Ես,Հայկոն ու մի վաստակավոր վիկինգ։ Չմոռացվող օրեր», – գրել է Մենչը` հրապարակելով լուսանկարը։
Նշենք, որ հայտնի երգիչ, երգահան Հայկոն անժամանակ մահացել է 2021թ.–ի սեպտեմբերին կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից։-0-