ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի-Արմենիա/. YouTube-ն արգելափակեց ռուսական պետական ԶԼՄ-ների հետ կապված ալիքները:
Ինչպես նշվում է վիդեոհոսթինգի Twitter-յան հայտարարության մեջ, նման որոշման առիթ են դարձել «ղեկավավոր սկզբունքները», որոնք արգելում են «նվազեցնել» փաստաթղթավորված «բռնի իրադարձությունների» նշանակությունը, հաղորդում է
ՌԻԱ Նովոստին:
«Հիմա մենք ամբողջ աշխարհում կարգելափակենք ռուսական պետական ԶԼՄ-ների հետ կապված YouTube-յան ալիքները», - նշվում է հաղորդագրության մեջ:
Փոփոխությունն ուժի մեջ է մտնում «անհապաղ»:
Նշենք, որ YouTube վիդեոհոսթինգը պատկանում է Google ընկերությանը:-0-