416.29
4.22
388.08
+19
Եղանակը Երևանում
Հայ

«Քարֆուր Հայաստանը» կընդլայնի իր գործունեությունը` Երևանում բացելով 10 սուպերմարկետ

15:37
30 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ապրիլի 29-ին հանդիպել է Մաջիդ Ալ Ֆութաիմ Գրուպին պատկանող «Քարֆուր Հայաստանի» գլխավոր տնօրեն Վաչե Արսենի հետ՝ քննարկելու նոր ներդումային ծրագիրը, որի մասին ապրիլի 21-ին Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի կազմակերպած «Տնտեսական հեռանկարներ 2021» խորագրով (European Business Association) առցանց հանդիպում-քննարկման ժամանակ հայտնել էր Վաչե Արսենը, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ։

Համաձայն «Քարֆուր Հայաստանի» գծագրած չորս տարվա զարգացման պլանի՝ վերջինս կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում՝ առաջին տարվա ընթացքում բացելով 10 «հարմարավետ» ձևաչափի սուպերմարկետ Երևանում։ Երևանի Գյուլբենկյան 30/3 հասցեում արդեն գործում է մեկ նույն ձևաչափի սուպերմարկետ։ Առաջիկա մի քանի տարիների ընթացքում նախատեսվում է ընդլայնել գործունեության շրջանակը և ներկայացվածություն ապահովել նաև Հայաստանի մարզերում։

Վաչե Արսենն ընդգծել է, որ ընդլայնվելու գաղափարը կյանքի է կոչվել վերջին շրջանում երկրում ներդրումային միջավայրի բարելավման նպատակով իրականացվող միջոցառումների շնորհիվ, և վստահություն հայտնել, որ այս նախագծի հաջող իրականացման դեպքում առաջիկայում կիրականացվեն ավելի խոշոր ներդրումային նախագծեր։

Քարֆուր սրահներում առաջարկվող ապրանքների  շուրջ 80%-ի մատակարարումը կազմակերպվում է տվյալ տարածաշրջանից, ինչը մեծ դերակատարում ունի տեղական արտադրողներին, մատակարարներին և տնտեսություններին աջակցելու գործում։ «Քարֆուր Հայաստանը», խրախուսելով հայկական արտադրության ապրանքատեսակների վաճառքը և, ցանկանալով աջակցել տեղական արտադրողին, իր բոլոր սրահներում հայկական արտադրության ապրանքների համար ապահովել է մեծ ցուցադրվածություն և տեսանելիություն։ Սրահում նախկինում ներկայացված թուրքական արտադրության բոլոր ապրանքները փոխարինվել են հայկական և եվրոպական արտադրության ապրանքատեսակներով։

Վահան Քերոբյանը և Վաչե Արսենը քննարկել են «Քարֆուր» սուպերմարկետների արտերկրի ամբողջ ցանցում հայկական արտադրանքի վաճառքի հնարավորությունների հարցը: Վաչե Արսենը նշել է, որ Հայաստանում «Քարֆուրի»  ներկայացվածության ընդլայնումը հնարավորություն կընձեռի վաճառելու հայկական արտադրության ապրանքատեսակները նաև «Քարֆուրի» միջազգային ցանցերում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև շուկայում առկա մի շարք խնդիրներ և հարցեր, մասնավորապես՝ շուկայում հայտնվող ոչ օրիգինալ ապրանքատեսակների հանդեպ հսկողության իրականացմանն առնչվող հարցեր։ Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հստակ քայլեր է իրականացնում այդ խնդրին լուծումներ առաջարկելու ուղղղությամբ։

Նշենք, որ կայուն զարգացման նախագծերին զուգահեռ՝ «Քարֆուր Հայաստանը» նախատեսում է հստակ քայլերով իրականացնել բիզնեսի թվայնացում, մասնավորապես՝ առևտրի առցանց հարթակի ստեղծման և զարգացման միջոցով, որն էլ ավելի հարմարավետ կդարձնի հայ սպառողի գնումներ կատարելու գործընթացը։

Վահան Քերոբյանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել մեր երկրի զարգացմանն ուղղված բոլոր ներդրումային նախաձեռնություններին իր իրավասությունների սահմաններում։ Հանդիպման ավարտին Վահան Քերոբյանը շրջել է սուպերմարկետում և ծանոթացել սրահում ներկայացված հայկական արտադրության ապրանքատեսակներին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:44
13 Մարտի 2020
«AliExpress Ռուսաստանը» կօգնի ՀՀ–ին ընդլայնել ՓՄՁ–ների արտադրանքի արտահանումը
«AliExpress Ռուսաստանը» պատրաստակամություն 1 հայտնել ընդլայնելու իր գործունեությունը Հայաստանում՝ նպաստելով ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման աճին
21:32
15 Նոյեմբերի 2019
Միկրոբիզնեսը հունվարի 1–ից կազատվի հարկերից. ՀՀ վարչապետ
Միկրոբիզնեսը հունվարի 1–ից կազատվի հարկերից:
15:27
16 Սեպտեմբերի 2019
Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերի թիվը գրեթե կրկնապատկվել է. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, այս տարվա 7 ամիսներին հիփոթեքային վարկերը կազմել են 84,5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ նարվա ցուցանիշը 90,5 տոկոսով։
11:56
05 Օգոստոսի 2019
2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում. ԳՐԱՖԻԿ
Հայաստանում 2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում։
18:42
12 Հուլիսի 2019
Աբու Դաբին ներկայացնող «Masdar» ընկերությունը կօգնի ՀՀ–ում զարգացնել վերականգնվող էներգետիկան
«Masdar» կազմակերպությունը` Աբու Դաբիից, մտադիր է խորությամբ ուսումնասիրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի ունեցած հնարավորությունները: