416.29
4.22
388.08
+12
Եղանակը Երևանում
Հայ

Թույլատրելի տնտեսական գործունեության ցուցակը կարող է ընդլայնվել․ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (ՎԻԴԵՈ)

16:13
06 Ապրիլի 2020
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում կորոնավիրուսի պայմաններում թույլատրելի տնտեսկան գործունեության ցուցակը կընդլայնվի, երկուշաբթի լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարող Սիմոնյանը։

Նա նշեց, որ ցուցակը պարբերաբար վերանայվում է (ավելացվում է կամ հանվում)՝ կախված իրավիճակից։ Առաջին հերթին դա պայմանավորված է հիվանդության տարածման շղթայի սահմանափակմամբ և միաժամանակ կապված է մարդկանց տեղաշարժի հետ կապված գործող կանոններին։ Թույլատրված են գործունեության այն տեսակները, որոնք անհրածեշտ են այս պահի դրությամբ։

«Շուտով, հնարավոր է, լինեն որոշակի բացառություններ, քանի որ պարետի որոշմամբ նշված է, թե ինչ դեպքերում է հնարավոր գրավոր թույտվություն՝ ցանկում չընդգրկված կոնկրետ գործունեության տեսակը թույլատրելու վերաբերյալ»,- ասաց Սիմոնյանը Միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նաև նշեց, որ Էկոնոմիկայի նախարարությունը ահազանգեր է ստանում այն մասին, որ ոմանք զբաղվում են արգելված գործունեությամբ։ Ոստիկանությունը շատ արագ ստուգում է և անցկացնում անհրաժեշտ միջոցառումներ։

Загружается новость ... "Лево"

Ինչ վերաբերում է առցանց վաճառքին, ինչը՝ պարետի որոշմամբ, թուլատրվում է, ապա՝ նախարարի տեղակալի խոսքով, գնումների և վաճառքի իրականացման համար (այդ թվում նաև Երևանից դուրս) պետք է լրացվի ազատ տեղաշարժման համար անհրաժեշտ ձևաթուղթ՝ ստորագրությամբ և կնիքով։ Եթե այնուամենայնիվ, խնդիրներ առաջանան, ապա նրանք կարող են զանգահարել նախարարության «Թեժ գիծ»։

Սիմոնյանը նաև նշեց, որ եթե ընկերություններին չի հաջողվել արտահանել իր ապրանքը կամ վաճառել ներքին շուկայում, ապա նրանք միշտ կարող են դիմել կառավարության նախատեսած ծրագրերին։

Փոխնախարարը հիշեցրեց նաև ՀԴՄ կտրոններ չտրամադրելու պատասխանատվության մասին՝ շեշտելով, որ նման պահվածքն անընդունելի է, օրենսդրությունը շարունակում է աշխատել, և իշխանությունները ավելի խիստ կլինեն նման երևույթների վերաբերյալ:

Նա նաև անդրադարձավ առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման խնդրին՝ շեշտելով, որ իրավիճակը վերահսկվում է, և ՏՄՊՊՀ-ի իրենց գործընկերները իրականացնում են շուկայի ամենօրյա մոնիտորինգ:

«Հնարավոր են գների որոշ բարձրացումներ, բայց կառավարությունն իրականացնում է տարբեր այլընտրանքային միջոցառումներ, որոնք հնարավորության դեպքում կկանխեն գների բարձրացումը հիմնական ապրանքների համար», - ասաց Սիմոնյանը»
Ապրիլի 6-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 833 դեպք։ Առողջացել է 62 պացիենտ, ութը, ցավոք, մահացել։-0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:44
13 Մարտի 2020
«AliExpress Ռուսաստանը» կօգնի ՀՀ–ին ընդլայնել ՓՄՁ–ների արտադրանքի արտահանումը
«AliExpress Ռուսաստանը» պատրաստակամություն 1 հայտնել ընդլայնելու իր գործունեությունը Հայաստանում՝ նպաստելով ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման աճին
21:32
15 Նոյեմբերի 2019
Միկրոբիզնեսը հունվարի 1–ից կազատվի հարկերից. ՀՀ վարչապետ
Միկրոբիզնեսը հունվարի 1–ից կազատվի հարկերից:
15:27
16 Սեպտեմբերի 2019
Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերի թիվը գրեթե կրկնապատկվել է. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, այս տարվա 7 ամիսներին հիփոթեքային վարկերը կազմել են 84,5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ նարվա ցուցանիշը 90,5 տոկոսով։
11:56
05 Օգոստոսի 2019
2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում. ԳՐԱՖԻԿ
Հայաստանում 2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում։
18:42
12 Հուլիսի 2019
Աբու Դաբին ներկայացնող «Masdar» ընկերությունը կօգնի ՀՀ–ում զարգացնել վերականգնվող էներգետիկան
«Masdar» կազմակերպությունը` Աբու Դաբիից, մտադիր է խորությամբ ուսումնասիրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի ունեցած հնարավորությունները: