ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ապրիլի 14-ի գիշերը ծառայություն իրականացնելիս ժամը 3.30-ին Գալշոյան փողոցի շենքերից մեկի մոտ նկատել են, որ երկու երիտասարդ փորձում են գողանալ կայանված «Shevrolet Volt» մակնիշի մեքենայի դիմային թափարգելը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Անմիջապես մոտեցել են, ներկայացել, ինչից հետո նշված անձինք դիմել են փախուստի:
Ոստիկանները նախազգուշացրել են, որպեսզի կանգնեն, սակայն նրանք չեն ենթարկվել: Ոստիկաններից մեկը իրեն ամրակցված ատրճանակից մեկ անգամ նախազգուշական կրակոց է արձակել օդ, ինչից հետո միայն երիտասարդները կանգնել են:
Загружается новость ... "Лево"
Նրանք գողության փորձի կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ պարզվել է, որ 22-ամյա երիտասարդը՝ Վարդենիս քաղաքի, իսկ 23-ամյա երիտասարդը՝ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ է:
Մեքենայատիրոջից ընդունվել է հաղորդում: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: