ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր պայթյուն է տեղի ունեցել Երևանի ավտոտեխսպասարկման կենտրոններից մեկում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
Загружается новость ... "Лево"
Հունիսի 24-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։–0–